armenpress.am: Հայաստանը հունվարից մինչև ապրիլի 20-ը 1 միլիարդ դոլարից ավելի առևտրաշրջանառություն է ունեցել։ Մայիսի 5-ին տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իհարկե, այստեղ որոշակի դեր ունի գնաճը, բայց մեր բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ գնաճի դերը այդ ամբողջի մեջ կարող է լինել 15-20 տոկոս, և ոչ ավելին։ Այսինքն, մեկ միլիարդ դոլարից ավելի առևտրաշրջնառություն ենք ունեցել այս տարվա 3 ամսում, գումարած ապրիլի 20 օրը։ Սա շատ կարևոր է և որոշակի լավատեսություն է հաղորդում»,- հավելեց Փաշինյանը։