2022-05-06-722e1836-c22d-4110-b011-5bba7ac18159.jpg

Ադրբեջանը հայտարարել է Հայաստանի հետ ​​սահմանին նոր անցակետերի տեղակայման մասին

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը որոշում է ստորագրել Ադրբեջանի և Հայաստանի պետական ​​սահմանին անցակետերի տեղակայման մասին։ 

Երկրի կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի փոփոխությունը (նկատի ունի՝ 2020 թվականից Արցախի գրավյալ տարածքները- խմբ․)՝ Նախարարների կաբինետը որոշել է լրացուցիչ չորս անցակետ ստեղծել․

Էյվազլի անցակետը Կուբաթլիի (Որոտան) շրջանում (Հայաստան-Ադրբեջան սահման),

Ղազանչի անցակետը Զանգիլանի (Կովսականի) շրջանում (Հայաստան-Ադրբեջան սահման),

Ֆիզուլիի և Զագաթալայի շրջանների միջազգային օդակայանների անցակետեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն