Սա իշխանության համար պայքար չէ, իսկապես հայրենիք ենք կորցնում, չպետք է հուսահատվենք և հոգնենք․ Արթուր Վանեցյան |tert.am|

tert.am: Ընդդիմությունն առաջիկայում կայցելի Հանրապետության տարբեր քաղաքաներ, այսօր պլանավորված էր լինել Վանաձորում։ Կարծում եմ՝ Վանաձորում էլ են մարդիկ արթնացել և այն ալիքը, որ սկսվեց մայրաքաղացից, տարածվել է ողջ Հայաստանում: Այս մասին Վանաձորում լրագրողներին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Վաղը գնալու ենք Գյումրի, լինելու ենք այլ քաղաքներում ևս, խոսելու ենք քաղաքացիների հետ, որպեսզի այն շունչը, որ կա մայրաքաղաքում ,փոխանցենք նաև մարզերի մեր հայրենակիցներին։ Կարծում ենք, որ հանրային երկխոսությունը կայացած փաստ է, ուղղակի դեպքերը մի քիչ կտրուկ զարգացան։ Պատճառն այն է, որ իշխանությունները երկիրը հասցրել են ծայրահեղ վիճակի, դրա համար սկսեցինք ավելի արագ գործել»,- ասաց Վանեցյանը։

ԱԱԾ նախկին տնօրենը հանդես եկավ նաև կարճ ելույթով, իր խոսքում կարևորելով ընդդիմության նպատակը․«Սա իշխանության համար պայքար չէ, մենք հասկանում ենք, որ իսկապես հայրենիք ենք կորցնում և դուրս ենք եկել պայքարելու հանուն ժողովրդի և երկրի։ Հայաստանը ոտքի է կանգնել, Արցախը ոտքի է կանգնել, հայ ժողովուդը ոտքի է կանգնել և բոլորս կարճ ժամանակ հետո հասնելու ենք մեր նպատակին»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով