«Թալիբան»-ն Աֆղանստանում պարտադիր է դարձրել կանանց կողմից հիջաբի կրումը|armenpress.am|

armenpress.am: Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժումը պաշտոնապես հայտարարել է, որ ողջ երկրի տարածքում կանանց կողմից հիջաբի կրումը պարտադիր է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ կնոջ կողմից հասարակական վայրերում հիջաբ կրելու կանոնի պարբերական խախտման պարագայում նրա ամուսինը կամ հայրը կարող է ազատազրկվել:

Պետական կառույցներում աշխատող և հիջաբի կրման օրենքը չպահպանող կանայք պետք է հեռացվեն պաշտոններից: Իսկ պետական ծառայության մեջ գտնվող տղամարդիկ կարող են հեռացվել, եթե պարզվի, որ նրանց կինը կամ աղջիկը հիջաբ չի կրում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով