2022-05-09-a162acc4-55bb-4fa0-bf30-f999085c2518.jpg

Գյումրիում մի խումբ անձանց կողմից բռնություն գործադրելու դեպքով քրեական գործ է հարուցվել. Գոռ Աբրահամյան

Գյումրիում մի խումբ անձանց կողմից բռնություն գործադրելու դեպքով քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ 

«Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օրենսգրքի 258-րդ (խուլիգանություն) հոդվածի 4֊րդ մասի հատկանիշներով։ Կատարվում են ակտիվ գործողություններ միջադեպի բոլոր մասնակիցներին նույնականացնելու, նրանց գործողություններին իրավական գնահատական տալու համար»,- «Ֆեյսբուք»-ում գրել է Գոռ Աբրահամյանը։

Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում է, թե ինչպես են մի խումբ անձինք Գյումրիում ծեծի ենթարկում տարեց մարդկանց:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն