2 դատավորով կավելանա Երևանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական մասնագիտացման դատավորների թվակազմը

ՀՀ կառավարություն համաձայնություն տվեց Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի մարտի 21-ի առաջարկությանը։ 

Մասնավորապես, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական մասնագիտացման դատավորների թվակազմը կավելանա 2 դատավորով: 

21.03.2022թ.-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը դիմել էր Հայաստանի Հանրապետության վարչապետին և առաջարկել իր համաձայնությունը տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների թվակազմը երկու դատավորով ավելացնելու վերաբերյալ։ 

Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ դատավորների թվաքանակի ավելացման հետ կապված  2022 թվականի պետական բյուջեի  «1080.Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» ծրագրի գծով անհրաժեշտ ծախսերի փոխհատուցումը նախատեսվում է իրականացնել Եվրոպական միությունից մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ստացված «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում միջոցների չօգտագործված մնացորդի հաշվին։ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև