2022-05-17-9b6af94c-6c8c-4965-94da-1d6d8e69bf8a.jpg

Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը հետաձգվել է. փաստաբան Հովհաննիսյան |news.am|

news.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը հետաձգվել է։ Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատների ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

«Գլխավոր դատախազությունից ձերբակալման միջնորդությունն ուղարկվել է Զինվորական դատախազությունից, այնտեղ ստացել են, եւ, ըստ Զինվորական դատախազության, երեկ առձեռն ուղարկվել է եւ փաստաբաններին, եւ Քննչական վարչություն։ Մենք քննիչից պարզեցինք, որ ինքը ձերբակալման միջնորդությունը դատախազությունից չի ստացել այն դեպքում, երբ առձեռն են ստացել»,- ասաց նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն