tert.am։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ներկայումս Թեհրանը մտադիր չէ բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:
«Հիմա ոչ թե բանակցություններ վարելու, այլ դիմադրություն և տոկունություն ցուցաբերելու ժամանակն է»,- ասել է Ռոհանին և հավելել, որ ԱՄՆ-ն 8 անգամ պաշտոնապես Թեհրանին առաջարկել է բանակցություններ սկսել, սակայն նման պայմաններում Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները նախագահը «նպատակահարմար» չի գտնում: