Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորել է Կատրին Կոլոննային |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր ֆրանսիացի գործընկերոջն ու հաջողություններ մաղթել:

«Ջերմորեն շնորհավորում եմ Կատրին Կոլոննային՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, և հաջողություն եմ մաղթում միջազգային ասպարեզում Ֆրանսիայի հզորացմանն ուղղված իր բարձր առաքելության մեջ։

Անհամբերությամբ սպասում եմ հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման ուղղված մեր առաջիկա համատեղ աշխատանքին»,-  «Թվիթեր»-ի իր էջում գրել է Արարատ Միրզոյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև