Ասկերանի Նորագյուղ համայնքում մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի 60 առանձնատուն

Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի տարածքում շարունակվում են նոր բնակելի թաղամասի կառուցապատման աշխատանքները։ Այս մասին հայտնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից:

Թաղամասը բաղկացած կլինի 145 մեկ հարկանի և երկհարկանի բնակելի տներից։ Առաջին փուլում իրականացվում են 90 առանձնատների կառուցման աշխատանքները, որոնցից 60-ը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև տարեվերջ։

Ընթացիկ աշխատանքները ներկա պահին տարբեր փուլերում են՝ ըստ առաձնատների, համապատասխանաբար, իրականացվելով հողային, հիմքերի կառուցման, պատերի շարման և ծածկերի կառուցման աշխատանքներ։ Թաղամասի կառուցապատման ֆինանսավորումը կատարվում է ԱՀ կառավարության կողմից։ Կապալառուն «Կապավոր» ՍՊ ընկերությունն է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով