Կանադայում փոթորկի հետևանքով ութ մարդ է զոհվել |1lurer.am|

1lurer.am: CBC հեռուստաընկերությունը հայտնել է Կանադայի հարավում փոթորկի հետևանքով ութ մարդու մահվան մասին։

Գրեթե բոլորը մահացել են՝ մնալով տապալված ծառերի տակ, իսկ մեկ կին խեղդվել է, երբ նրա նավակը հայտնվել է փոթորկի մեջ և շրջվել:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Օնտարիո և Քվեբեկ նահանգների հարյուր հազարավոր բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության։ Փոթորիկը շրջում է Կանադայով մայիսի 21-ից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով