2022-05-24-9a378e08-cd97-4f14-8db2-2d912ace4dd5.jpg

Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ Փաշինյան-Միշել-Ալիև բրյուսելյան հանդիպման մասին |factor.am|

factor.am: Ֆրանսիան ողջունում է մայիսի 22-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ պարոն Շառլ Միշելի նախաձեռնությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև միջև կայացած հանդիպման արդյունքները։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում։

«Այս հանդիպումը երկու կողմերին թույլ տվեց պայմանավորվել սահմանային հարցերի երկկողմ հանձնաժողովի արագ հանդիպման շուրջ։ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև Եվրամիության հովանու ներքո սկսված երկխոսությանը և կշարունակի նպաստել այդ երկխոսությանը՝ Եվրամիության խորհրդում նախագահողի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակով»,- մասնավորապես, ասվում է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն