2022-05-27-dd33a354-415a-4e98-adb3-5d70e2d63321.jpg

Վարդան Օսկանյանին քննիչ հանձնաժողով հրավիրելու ծանուցում է ուղարկվել, ցանկում նաև Ժիրայր Լիպարիտյանն է |factor.am|

factor.am: 44-օրյա պատերազմի հանգամանքերն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը որոշել է հունիսի ընթացքում հանձնաժողով հրավիրել Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանին և ԱԳ նախարարի նախկին տեղակալ Ժիրայր Լիպարիտյանին: 

Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նրա փոխանցմամբ՝ հրավերը Վարդան Օսկանյանին արդեն ուղարկվել է, հանձնաժողովը ճշտում է Լիպարիտյանի հասցեն, որպեսզի նրան ևս հրավեր ուղարկի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն