2022-05-29-8af82609-7f81-4a87-97cb-1a02fa7b4245.jpg

ՀՀ նախագահը պաշտոնական այցով վաղը կմեկնի Վրաստան |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանն իր առաջին պաշտոնական երկօրյա այցով մայիսի 30-ին կժամանի Վրաստան։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վարչակազմը։

Նախատես00ված է երկու նախագահների առանձնազրույցը, ապա ընդլայնված կազմով հանդիպում պատվիրակությունների մասնակցությամբ, որից հետո հայտարարություններ կարվեն լրատվամիջոցների համար։

Պաշտոնական այցի շրջանակներում Խաչատրյանը կհանդիպի նաև Վրաստանի վարչապետի և խորհրդարանի նախագահի հետ։ Նախատեսված է նաև հանդիպում Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն