«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի «Բորժոմի» հանքային ջրի գործարանի հարյուրավոր աշխատակիցներ անժամկետ ակցիա են սկսել՝ պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձերը, վերականգնել երկարաժամկետ պայմանագրերը և վերադարձնել աշխատանքից հեռացված իրենց գործընկերներին։

Վրաստանի իշխանություններն առայժմ չեն արձագանքել իրավիճակին։

Բողոքի ակցիան տեղի է ունենում գործարանի բաժնեմասերի փոխանցման շուրջ երկրի կառավարության և IDS Borjomi International-ի միջև բանակցությունների ֆոնին։

Բորժոմիի շշալցման գործարաններն ապրիլի 29-ից ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքները՝ ընկերության ֆինանսական խնդիրների պատճառով։

2013 թվականից «Բորժոմի»-ի վերահսկիչ փաթեթը պատկանում է ռուսաստանյան «Ալֆա-Գրուպ»-ին։ Ընկերության հիմնադիր Միխայիլ Ֆրիդմանի դեմ արևմտյան մի շարք երկրներ կոշտ պատժամիջոցներ են սահմանել Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով