«Գազպրոմը» դադարեցրել է գազի մատակարարումը նիդերլանդական GasTerra ընկերությանը

«Գազպրոմը» հաստատել է գազի մատակարարման լիարժեք դադարեցումը նիդերլանդական GasTerra գազային ընկերությանը՝ ռուբլով վճարումներ չկատարելու պատճառով։ Այս մասին ասված է հոլդինգի հաղորդագրությունում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մայիսի 30-ի աշխատանքային օրվա ավարտի դրությամբ՝ «Գազպրոմ էքսպորտը» GasTerra B.V ընկերությունից չի ստացել ապրիլին մատակարարված գազի դիմաց վճարը»։

Իսկ երեկ «Գազպրոմ էքսպորտը» հաղորդել էր, որ մայիսի 31-ից դադարեցնում է ռուսական գազի մատակարարումը նշված ընկերությանը։

Ավելի վաղ GasTerra-ն հայտարարել էր, որ որոշել է չկատարել մատակարարված գազի համար ռուսական ռուբլով վճարելու մասին «Գազպրոմի» պահանջը։ Ընկերությունն իր որոշումը բացատրել էր նրանով, որ նոր սխեմայով վճարումները կարող են հանգեցնել Ռուսաստանի դեմ ԵՄ սահմանած պատժամիջոցների խախտման։ Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ 2021 թ-ին ՌԴ-ն Նիդերլանդներ է արտահանել շուրջ 6,67 մլրդ կուբամետր գազ, որն այդ երկրի գազի պահանջարկի 16%-ն է կազմում։

 

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով