Հայկ Այվազյանի հայցն ընդդեմ վարչապետ Փաշինյանի վարույթ է ընդունվել |news.am|

news.am: ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել Տեսչական մարմինների աշխատանքները համակարգող գրասենյակի պաշտոնից վերջերս ազատված Հայկ Այվազյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Այս մասին տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից։

Հիշեցնենք, ապրիլի 1-ին զբաղեցրած պաշտոնից ազատված Հայկ Այվազյանը նշել որ, որ անակնկալի է եկել, երբ իմացել է, որ ինքն ազատված է աշխատանքից՝ առանց որեւէ պարզաբանման եւ պատճառաբանություն ներկայացնելու: 

ՀՀ Վարչական դատարան ներկայացված հայցով Հայկ Այվազյանը միանգամից երեք պահանջ է ներկայացրել կառավարության ղեկավարի դեմ. նախ՝ պարտավորեցնում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հրամանը, վերականգնվել աշխատանքի, եւ, որ իրեն փոխհատուցեն ապօրինի հրամանի հետեւանքով հարկադիր պարապուրդում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն