Ֆրանսիացի դիվանագետները գործադուլ են հայտարարել |factor.am|

factor.am: Հարյուրավոր ֆրանսիացի դիվանագետներ Փարիզում մասնակցել են Ֆրանսիայի ԱԳՆ աշխատակիցների համընդհանուր գործադուլին, որն անցկացվել է նախարարական պալատի դիմաց։ Ցուցարարները շենքի դիմաց «Պրոֆեսիոնալ դիվանագետները գործադուլ են անում», «Դիվանագիտությունը վտանգի տակ է» գրությամբ հսկայական պաստառներ են պարզել, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Ֆրանսիացի դիվանագետների արհմիությունների ասոցիացիաների կողմից կազմակերպված սոցիալական բողոքի ակցիան նպատակ ունի ցույց տալ արտաքին քաղաքական գերատեսչության աշխատակիցների անհամաձայնությունը կազմակերպչական բարեփոխումների հետ։ Ապրիլին իշխանությունների կողմից հաստատված բարեփոխումներն արմատապես փոխում են դիվանագիտական ​​կորպուսի կազմավորման սկզբունքները։

Դրա համաձայն՝ խորհրդականների և բանագնացների կորպուսը կկորցնի առանձին մասնագիտական ​​ոլորտի կարգավիճակը, այդ մասնագետները կմիավորվեն «պետական ​​կառավարիչների» միասնական կորպորացիայի մեջ՝ պրեֆեկտների և ֆինանսական տեսուչների հետ միասին։ Սա նշանակում է, որ այսուհետ բարձր դիվանագիտական ​​պաշտոններում կարող են նշանակվել պետական ​​կառավարման այլ ոլորտների պաշտոնյաներ, այլ ոչ միայն հատուկ կրթություն ստացած և կարիերայի բոլոր աստիճաններով անցած դիվանագիտական ​​ծառայության մասնագետները։

Ֆրանսիայի դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչները մտավախություն ունի, որ այժմ ամենահեղինակավոր պաշտոնները կստանան ոչ թե պրոֆեսիոնալները, այլ տարբեր գերատեսչությունների «դեսանտայինները»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով