Իռլանդիայի Սենատը Ուկրաինայում ՌԴ-ի գործողությունները «ցեղասպանություն» է ճանաչել |factor.am|

factor.am: Իռլանդիայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, բանաձև է ընդունել, որով Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները «ցեղասպանություն» է ճանաչում։ Այս մասին հայտարարել է Սենատի խոսնակ Մարկ Դալին։

«Ռուսաստանի Դաշնության անօրինական ներխուժումն Ուկրաինա ցեղասպանության ակտ է: Իռլանդիայի Սենատը բանաձև է ընդունել Ուկրաինայում Ռուսաստանի իրագործած ցեղասպանության մասին»,- գրել է Դալին Twitter-ում:

Փաստաթղթում ասվում է, որ Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա չպատճառաբանված արարք էր, և որ այն հակասում է միջազգային իրավունքին։

«Ռուս զինվորականների գործողությունները համապատասխանում են Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով սահմանված «ցեղասպանություն» եզրույթի չափանիշներին»,- ասվում է բանաձևում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն