Մոսկվայում բիզնես կենտրոն է այրվում․ շենքում առնվազն 15 մարդ արգելափակվել է |factor.am|

factor.am: Մոսկվայում այրվում է «Grand Setun Plaza» բիզնես կենտրոնը, որը գտնվում է քաղաքի արևմուտքում՝ Մոժայսկ թաղամասի Գորբունովա փողոցում։ Հրդեհը բռնկվել է առաջին հարկում և արագորեն տարածվել է ևս չորս հարկերում, գրում է Meduza-ն։ Կրակը տարածվել է հազար քառակուսի մետր տարածքի վրա։ Հրդեհին տրվել է առավելագույն՝ բարդության հինգերորդ մակարդակ։ Հրդեհաշիջմանը մասնակցում է մոտ 200 փրկարար։ Դեպքի վայր է ժամանել ՌԴ ԱԻՆ նախարար  Ալեքսանդր Կուրենկովը։

Հրդեհի պատճառով Գորբունովա փողոցում երթևեկությունն արգելափակվել է։  Կրակն առայժմ չի հաջողվում մեկուսացնել․ հրշեջներին չի օգնում անգամ տեղացող հորդառատ անձրևը։ Աշխատակիցների ու այցելուների մեծ մասը տարհանվել է, սակայն վերին  հարկերում մարդիկ կան, որոնք չեն կարողանում դուրս գալ կրակի պատճառով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն