|tert.am|

tert.am: ԵՄ խորհուրդը վերջնականապես ընդունել է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, ներառյալ Ռուսաստանից նավթի և նավթամթերքի ծովային մատակարարումների հետաձգված էմբարգոն:

Այս մասին ասված է ԵՄ խորհրդի՝ ուրբաթ հրապարակված որոշման մեջ։ Այսպիսով, փաստաթղթի համաձայն, վեց ամսվա ընթացքում ԵՄ երկրները նախատեսում են ամբողջությամբ դադարեցնել ռուսական հում նավթի, իսկ ութ ամսվա ընթացքում՝ ռուսական նավթամթերքի ներկրումը։ Խոսքը ծովով տեղափոխվող նավթի մասին է, ժամանակավորապես բացառությունը վերաբերում է խողովակաշարով տեղափոխվող նավթին։

Պատժամիջոցների նոր փաթեթը ներառում է.

– ԵՄ  տարածքում «Ռոսիա-24», «ՌՏՌ-Պլանետա», «ՏՎ-Ցենտր» հեռուստաալիքների  անջատում

– Սբերբանկի, Ռոսսելխոզբանկի, Մոսկվայի կրեդիտային բանկի և Բելառուսի զարգացման և վերակառուցման բանկի SWIFT-ից անջատում

– խորհրդատվական, աուդիտորական և PR ծառայությունների արգելք

– ամպային ծառայությունների հասանելիության սահմանափակում

– Ռուսական նավթի մատակարարումների վրա մասնակի էմբարգոյի ներդրում

– Բուլղարիայի և Խորվաթիայի համար Ռուսաստանից նավթի և նավթամթերքի ծովային       մատակարարումների արգելքի ժամանակավոր բացառություններ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն