Լավրովը կմեկնի Անկարա․ բանակցությունների օրակարգում է նաև Լեռնային Ղարաբաղի հարցը |factor.am|

factor.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը  հունիսի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Անկարա, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին այսօրվա ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հունիսի 8-ին ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Անկարա՝ Թուրքիայի արտգործնախարարի հետ բանակցությունների համար։ Նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության իրավիճակն ու խորացման հեռանկարները, հարցերի լայն շրջանում։ Իհարկե, խոսքն առևտրատնտեսական համագործակցության մասին է՝ Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ ոչ լեգիտիմ պատժամիջոցների կիրառման պայմաններում»,- ասել է Զախարովան։

Նա հավելել է, որ կողմերը քննարկելու են նաև Ուկրաինայում իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով