2022-06-04-b421a3ca-7680-41d7-84ef-a48e13f5ed43.jpg

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ԱԶԲ փոխնախագահի հետ քննարկել է Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 3-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիքսին Չենի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ քննարկվել են Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերը, որտեղ հնարավոր է ծավալել երկկողմ արդյունավետ համագործակցություն։

Անդրադարձ է կատարվել տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավմանը, էներգետիկայի, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության հնարավորություններին, կլիմայի փոփոխության հիմնախնդիրներին, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի զարգացմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն