Իմ հարցազրույցից հետո Ադրբեջանում «ՌԻԱ Նովոստի»–ի արգելափակումը հերթական օրինակն է, թե ադրբեջանական իշխանությունները որքան են վախենում ճշմարտությունից․Բեգլարյան

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ադրբեջանում «ՌԻԱ Նովոստի» գործակալության արգելափակմանը
 
«Ադրբեջանը արգելափակել է ռուսական պետական տեղեկատվական «ՌԻԱ Նովոստի» գործակալության հասանելիությունը՝ ինձ հետ հարցազրույցը հրապարակելու համար:
Սա հերթական օրինակն է, թե ադրբեջանական իշխանությունները որքան են վախենում ճշմարտությունից, քանի որ այդ հարցազրույցում ներկայացրել եմ ոչ միայն հայերիս, այլ նաև Ռուսաստանի դեմ ադրբեջանական հանցագործություններն ու ագրեսիվ գործողությունները, ինչպես նաև Արցախի ներկային ու ապագային առնչվող իրականությունն ու մեր հստակ դիրքորոշումները՝ առանց որևէ ագրեսիվ խոսքի ու պրոպագանդիստական ձևակերպումների:
Ի դեպ, ադրբեջանական մեդիան ողողված է իմ դեմ անձնական հաշվեհարդարի ու հակառուսական կոչերով»։
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն