Զորքերը հայելային հետ քաշելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկը քննարկման փուլում է․ ԱԳ փոխնախարար |civilnet.am|

civilnet.am: Զորքերը հայելային հետ քաշելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը քննարկման փուլում է. հունիսի 6-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

«Քննարկումները սկսվել են, այդ առաջարկը սեղանին է, առաջարկի կապակցությամբ միջազգային մի շարք գործընկերներ հայտնել են իրենց դրական դիրքորոշումը», – նշել է Հովհաննիսյանը։

Փոխնախարարի խոսքով՝ զորքերը հայելային հետ քաշելու հարցում հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է ու առաջարկն ուժի մեջ է։

Մարտի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, թե զորքերը, բացի ամբողջական ետքաշումից, Հայաստանը հանդես է եկել նաև տեղային ետքաշումների առաջարկներով և այստեղ էլ սպասում են Ադրբեջանի արձագանքին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն