Շվեյցարիան հայտարարել է, որ կչեղարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե նույնը անի ԵՄ-ն |armenpress.am|

armenpress.am: Բեռնը կվերացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե նույնը անի Եվրամիությունը։ Այս մասի հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Շվեյցարիայի էկոնոմիկայի նախարար Գի Պարմելինի հայտարարությանը։

«Եթե ԵՄ-ն չեղարկի իր պատժամիջոցները, ապա Շվեյցարիան նույնը կանի՝ համաձայն իրավական դաշտի», – ասել է Պարմելինը։

Խորհրդարանականներին հետաքրքրում էր, թե ինչպես են շվեյցարական պատժամիջոցներն ազդել Ռուսաստանի վրա։ Այս առնչությամբ նախարարը բացատրել է, որ քանի որ Շվեյցարիան Եվրամիության և այլ գործընկերների հետ պատժամիջոցներ է ընդունել Ռուսաստանի Դաշնության դեմ, «անհնար է իմանալ, թե ինչպես կզարգանար իրավիճակը, եթե Բեռնը չընդուներ դրանք»։ Նա ընդգծել է, որ այդ միջոցառումները «չեն կարող քանակական գնահատվել»։

Պարմելինը, սակայն, խոստովանել է, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներն ազդեցություն են ունեցել Շվեյցարիայի տնտեսության վրա։ Նա ընդգծել է, որ Բեռնը ջանքեր է գործադրում նվազեցնելու դրանց ազդեցությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով