2022-06-09-35c002ea-df49-4b7e-8e3c-bd0995de96d5.jpg

Ուկրաինայում պատերազմի գլոբալ հետևանքները կարող են ազդել 1,6 մլրդ մարդու վրա. Գուտերեշ |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը երեկ ասել է, որ Ուկրաինայում պատերազմի գլոբալ հետևանքներն ավելանում են, ինչը կարող է ազդել 1,6 միլիարդ մարդու վրա:

«Պատերազմի ազդեցությունը պարենային անվտանգության, էներգետիկայի և ֆինանսների վրա համակարգային է, լուրջ և արագացող», – ընդգծել է Գուտերեշը՝ ներկայացնելով Ուկրաինայում պատերազմի հետևանքների վերաբերյալ ՄԱԿ-ի երկրորդ զեկույցը։

Նա հավելել է, որ պատերազմը սպառնում է ամբողջ աշխարհում սովի և աղքատության աննախադեպ ալիքով, ինչի հետևանքով սոցիալական և տնտեսական քաոս կարող է առաջանալ:

Գուտերեշն ասել է, որ այս տարի պարենային ճգնաժամը պայմանավորված է հիմնական սննդամթերքի «հասանելիության բացակայությամբ», իսկ հաջորդ տարի «կարող է կապված լինել սննդի պակասի հետ»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն