2022-06-11-abd83c38-aa9f-4773-b3c9-0390c6b45e61.jpg

Կենտրոնանալու ենք ոսկերչության, տեքստիլ արդյունաբերության, դեղագործության և մեքենաշինության ոլորտների վրա․ Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է CLUBFIRST SUMMIT ARMENIA միջոցառմանը, որին ներկա էին գործարար համայնքի շուրջ հարյուր ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից, տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

«Մեր տնտեսական քաղաքականության մեջ մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում արդյունաբերության զարգացմանը և առաջիկա հինգ տարվա ընթացքում նախատեսում ենք հատկապես կենտրոնանալ որոշ ուղղությունների՝ մասնավորապես ոսկերչության, քիմիայի և մետալուրգիայի, տեքստիլ արդյունաբերության, դեղագործության և մեքենաշինության ոլորտների վրա։ Գյուղատնտեսության ոլորտում ևս կան մի շարք օժանդակության ծրագրեր», – ասել է Քերոբյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն