ԵՄ-ին անդամակցել ցանկացող երկրները պետք է միանան հակառուսական պատժամիջոցներին. Շոլց |1lurer.am|

1lurer.am: Բեռլինը ողջունում է Եվրամիությանը Սերբիայի անդամակցությունը: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլերը:

«Դա տեղի չի ունենա վեց ամսից, բայց գործընթացը կշարունակվի»,- ընդգծել է Օլաֆ Շոլցը՝ Բելգրադում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նա նաև Բելգրադին և Պրիշտինային կոչ է արել վերջնականապես լուծել Կոսովոյի հարցը և կարգավորել հարաբերությունները: Կանցլերը նշել է, որ Եվրամիությանն անդամակցել ցանկացող երկրները պետք է միանան հակառուսական պատժամիջոցներին:

Վուչիչը, իր հերթին, հիշեցրել է՝ Սերբիան դատապարտել է Ռուսաստանի հատուկ գործողությունն Ուկրաինայում, սակայն չի կարծում, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցներն արդյունավետ կլինեն։

Շարունակությունը՝ 1lurer.am կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով