Ֆրանսիայում խորհրդարանական ընտրություններ են |azatutyun.am|

azatutyun.am: Նախագահական ընտրություններից մեկուկես ամիս անց Ֆրանսիայում խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի ընտրություններ են:

Ֆրանսիացներն ընտրելու են 577 խորհրդարանական տարբեր քաղաքական ուժերից։ Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա հունիսի 19-ին։

Հետազոտական ինստիտուտներն ու կենտրոնները խորհրդարանական ընտրություններին մասնակցության ցածր ցուցանիշ են կանխատեսում։ Միջին հաշվով այս կառույցները ընտրատեղամասերում ակնկալում են ընտրողների 45-ից 49 տոկոս։

Երկրի տարբեր շրջաններում ընթացիկ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են մայիսի 20-ին ձևավորված նոր կառավարության 28 նախարարներից 15-ը, այդ թվում՝ վարչապետ Էլիզաբեթ Բորնը։ Ելիսեյան պալատը նախազգուշացրել է, որ նորանշանակ նախարարներից նրանք, ովքեր խորհրդարանական ընտրություններում թեկնածու են և կպարտվեն, պետք է հրաժարական տան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով