Վարչապետն այցելել է Qatar Foundation հիմնադրամ և Կատարի գիտության ու տեխնոլոգիաների կենտրոն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դոհայում այցելել է Qatar Foundation հիմնադրամ: Կառավարության ղեկավարին է ներկայացվել հիմնադրամի գործունեությունը, մասնավորապես, կրթության ոլորտում իրականացվող ծրագրերը: Հիմնադրամի ղեկավարները պատասխանել են նաև ՀՀ կառավարական պատվիրակության անդամների հարցերին: Անդրադարձ է կատարվել կրթության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ 

Վարչապետ Փաշինյանն այցելել է նաև Կատարի գիտության և տեխնոլոգիաների կենտրոն: Շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարը ծանոթացել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում վերջինիս գործունեությանը:

Վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում:
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter