Հայաստանի և Կատարի ԲԿ-ները կհամագործակցեն ժամանակակից բուժծառայությունների մատուցման ուղղությամբ

Կատարի Պետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը այցելել է Կատարի «Համադ» (Hamad General Hospital) հիվանդանոց:

Նախարարը շրջայց է կատարել բժշկական կենտրոնում, ծանոթացել հաստատության գործունեությանը, մատուցվող բժշկական ծառայություններին, շրջել վերակենդանացման, վնասվածքաբանության և վիրաբուժական բաժանմունքներում:

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ որակյալ և ժամանակակից բուժծառայությունների մատուցման ուղղությամբ երկու երկրների բժշկական կենտրոնները կհամագործակցեն:

Նաև պայմաններ կստեղծվեն գիտահետազոտական և կլինիկական փորձարկումների ծրագրերում հայ մասնագետների ներգրավման, բուժանձնակազմի փորձի և գիտելիքի փոխանակման համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով