ՈՒԵՖԱ-ն շարունակելու է աջակցել ՀՀ-ում մարզադաշտերի, ենթակառուցվածքների հիմնմանը. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ալեքսանդր Չեֆերինին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին, ով մեր երկիր է ժամանել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Այս մասին հայտնում են Կառավարությունից։

Վարչապետը կարևորել է ՈՒԵՖԱ-ի աջակցությամբ Հայաստանում ֆուտբոլի զարգացմանն ուղղված ծրագրերը և նշել, որ ՀՀ կառավարությունը կարևորում է  վերջինիս և ՀՖՖ-ի միջև սերտ համագործակցությունը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Երևանում և մարզերում ֆուտբոլային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված նախագծերի կարևորությունը, որոնք նպաստում են ֆուտբոլի և սպորտի մասսայականացմանը: Կառավարության ղեկավարը շեշտել է ֆուտբոլի դերը, որն ունի ոչ միայն սոցիալական, այլև կրթական ու հոգեբանական կարևոր ասպեկտներ:

Ալեքսանդր Չեֆերինը ևս մեկ անգամ շնորհավորել է ՀՖՖ 30-ամյակի կապակցությամբ և հավելել, որ ՈՒԵՖԱ-ն շարունակելու է ակտիվորեն աջակցել ՀՀ-ում ֆուտբոլի զարգացմանը: Ծրագրերն ուղղված են լինելու նոր մարզադաշտերի, ենթակառուցվածքների հիմնմանը, իսկ աջակցության ծավալները շարունակական կընդլայնվեն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով