Մենք կանգնելու ենք մինչև վերջ, երբեք թույլ չենք տալու խախտել կարմիր գծերը. Դավիթ Բաբայան|armenpress.am|

armenpress.am: Արցախը չի կարող լինել  և չի լինելու Ադրբեջանի կազմում: Արցախի կորուստը կբերի աշխարհաքաղաքական լանդշաֆտի անկանխատեսելի, հիմնարար փոփոխությունների, որից հետո լրիվ այլ, գլոբալ հավասարակշռություն  է ստեղծվելու:

Այս մասին Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով՝  աշխարհաքաղաքականությունն ուզելով, կամ չուզելով չի, այն ունի իր կանոնները:  Աշխարհաքաղաքականությունը բալանս է, համապատասխան ռեակցիան է այս կամ այն ուժային կենտրոնների:

«Մենք մտել ենք աշխարհաքաղաքականության դարաշրջան, որտեղ գաղափարները, նորմերը դժբախտաբար դարձել են երկրորդական, եթե ոչ երրորդական, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է իմանանք մեր անցյալն ու ներկան, որովհետև մեր ամենամեծ խնդիրը մենք ենք: Պետք է հասկանանք ինչ ունենք, պետք էլ իմի բերենք այդ ամենը»,-ասաց Բաբայանն՝ այդ ճանապարհին կարևորելով սկզբունքայնությունը:

«Ամեն ինչ կախված է մեզանից, թե ինչ քաղաքականություն ենք վարելու: Մենք կանգնելու ենք մինչև վերջ և երբեք թույլ չենք տալու խախտել այդ կարմիր գծերը»,-հավելեց արտգործնախարարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով