Կալինինգրադ բեռների տարանցման Լիտվայի արգելքի առնչությամբ ԵՄ դեսպանին կանչել են ՌԴ ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանում Եվրամիության դեսպան Մարկուս Էդերերը կանչվել է ՌԴ արտգործնախարարություն՝ Լիտվայի կողմից իր տարածքով բեռների մի մասը Կալինինգրադի մարզ տեղափոխելու արգելքի կապակցությամբ։ Ինչպես «Ռիա Նովոստի»-ն ասել է Կալինինգրադի նահանգապետ Անտոն Ալիխանովը, այսօր Էդերերին Արտգործնախարարությունում «համապատասխան պայմաններ կներկայացվեն»։

Հունիսի 18-ից պաշտոնական Վիլնյուսը, համաձայն Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների, արգելել է դրանց ցանկում ընդգրկված բեռների տարանցումը Լիտվայի տարածքով Կալինինգրադի մարզ և հակառակ ուղղությամբ։ Արգելքը վերաբերում է երկաթուղով փոխադրվող բեռների մինչև 50 տոկոսին՝ ներառյալ շինանյութերը, բետոնը և մետաղները: Բացի այդ, օգոստոսի 10-ից հետո սահմանափակումները կարող են ազդել նաև նավթամթերքի մատակարարման վրա։

Ալիխանովն ասել է, որ Ռուսաստանը պատասխան քայլեր կձեռնարկի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն