Մինսկում եռակողմ հանդիպում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների միջև |tert.am|

tert.am: ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը ժամանել է Մինսկ, որտեղ կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստին, ինչպես նաև դատախազության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումներին։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Այցի ընթացքում Իգոր Կրասնովը կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ, կկայանա նաև եռակողմ հանդիպում Ադրբեջանի և Հայաստանի գլխավոր դատախազներ Քամրան Ալիևի և Արթուր Դավթյանի հետ, որի ընթացքում կքննարկվեն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն