Եվրամիության խորհուրդը որոշել է ճանաչել Վրաստանի եվրոպական հեռանկարը․ Շառլ Միշել|factor.am|

factor.am: Եվրամիության խորհուրդը որոշել է ճանաչել Վրաստանի եվրոպական հեռանկարը։ Այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, գրում է Գրուզիա օնլայնը։

«Եվրամիության խորհուրդը որոշել է ճանաչել Վրաստանի եվրոպական հեռանկարը և պատրաստ է թեկնածուի կարգավիճակ տալ, հենց որ առաջնահերթությունները կատարվեն»,- թվիթերում գրել է Շառլ Միշելը։ «Շնորհավորում եմ վրաց ժողովրդին։

Սա պատմական պահ է Եվրամիության ու Վրաստանի հարաբերություններում, Վրաստանի ապագան՝ ԵՄ-ում է»,- Թվիթերում վրացերեն գրառում է արել եվրոպացի պաշտոնյան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով