«Գահերի խաղը» սերիալի վերջին սերիայի պատճառով միլիոնավոր ամերիկացիներ երկուշաբթի աշխատանքի չեն գնա |tert.am|

tert.am։ Շուրջ 10.7 մլն ամերիկացիներ պատրաստվում են «Գահերի խաղը» սերիալի 8-րդ եթերաշրջանի եզրափակիչ սերիայից (ցուցադրվելու է մայիսի 19-ին) հետո երկուշաբթի աշխատանքի չգնալ:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին, ամերիկացիները ծրագրում են աշխատանքի չներկայանալ հիվանդ լինելու պատրվակով կամ ազատ օր վերցնելու հաշվին:

Աղբյուրը մասնավորեցնում է, որ ևս 5.8 մլն մարդ, որոնք աշխատում են կիրակի երեկոյան, նույնպես մտածում են ազատ օր վերցնել կամ հիվանդության տեղեկանք ներկայացնել, որպեսզի ճիշտ ժամանակին դիտեն հայտնի սերիալի վերջին սերիան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն