2022-06-27-520291d2-95b3-418e-b607-fe04fc725a10.jpg

Ակնկալում ենք «Զանգեզուրի միջանցքի» անհապաղ բացումը. Չավուշօղլուի հայտարարությունը Բաքվում |tert.am|

tert.am: Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների ջերմացմանն ուղղված երկխոսությանը և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները-խմբ․) անհապաղ բացմանը, երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը, գրում է Anadolu-ն։

Իր ադրբեջանցի և ղազախ գործընկերների հետ համատեղ մամուլի ասուլիսում Մևլութ Չավուշօղլուն ասել է. «Մենք վճռականորեն աջակցում ենք «Զանգեզուրի միջանցքին» (չակերտները-խմբ․), որը կապ կապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև»։

Թուրքիայի, Ադրբեջանի և Ղազախստանի արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների միջև հանդիպմանը Չավուշօղլուն ասել էր․ «Մենք ակնկալում ենք միջանցքի անհապաղ բացումը»։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն