Մադրիդում մեկնարկել է ՆԱՏՕ-ի եռօրյա գագաթնաժողովը |1lurer.am|

1lurer.am: Իսպանիայի մայրաքաղաքում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որը կտևի երեք օր: Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների ղեկավարների քննարկման առանցքային հարցերը կլինեն հակամարտությունը Ուկրաինայում և ՆԱՏՕ-ի նկատմամբ սպառնալիքները:

Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարները Մադրիդում հանդիպման ժամանակ առանցքային որոշումներ կկայացնեն, որոնց թվում են նոր ռազմավարական հայեցակարգի ընդունումը, ՆԱՏՕ-ի ամրապնդման, զսպման և պաշտպանության միջոցառումները, ինչպես նաև Ուկրաինային ցուցաբերվող օգնության ավելացումը:

Ակնկալվում է, որ պետությունների և կառավարությունների ղեկավարները կհաստատեն Ուկրաինային օգնության նոր փաթեթը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով