Ուժեղ քամու և տեղացած անձրևի պատճառով Ասկերանի շրջանի բնակիչները նյութական մեծ վնասներ են կրել

Հունիսի 29-ի երեկոյան Ասկերանի շրջանում տեղացած անձրևի և ուղեկցող ուժգին քամու հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել շրջանի Ռև, Խրամորթ, Խնձրիստան և Նորագյուղ համայնքներում։ Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Նշվում է, որ բնակավայրերում պոկվել են մի շարք տների և օժանդակ շինությունների տանիքները, վնասվել էլեկտրալարերը, այգիներն ու բերքատու ծառերը։

Հասցված վնասների ընդհանուր չափը ճշտվում է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն