ԱՄՆ երկու հրթիռակիր մտել է Պարսից ծոց |aysor.am|

aysor.am: ԱՄՆ Ռազմածովային ուժերի երկու էսկադրոնային հրթիռակիր անցել է Հորմուզի նեղուցը և մտել Պարսից ծոց, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«McFaul» և «Gonzalez» հրթիռակիրները Հորմուզի նեղուցն անցել են երեկ ցերեկը։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի էլիտար զորամասեր) Ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին ապրիլի 22-ին ասել էր, որ Իրանը կփակի Հորմուզի նեղուցը նավթի արտահանման համար, եթե զրկվի այն օգտագործելու հնարավորությունից։

Դրանից հետո ԱՄՆ-ն Իրանին կոչ է արել ապահովել նավագնացության ազատությունը և էներգակիրների տեղափոխումը Հորմուզի և Բաբ էլ Մանդեբի նեղուցներով։

Հորմուզի նեղուցով է անցնում Պարսից ծոցի երկրների նավթափոխադրումների մեծ մասը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն