Լիբիայում զանգվածային բողոքի ակցիաներ են. ցուցարարները Թոբրուքում գրավել են խորհրդարանը |1lurer.am|

1lurer.am: Լիբիայի Թոբրուք քաղաքում ցուցարարները գրավել են խորհրդարանի շենքը: Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ակցիայի մասնակիցներն այրել են պաշտոնական փաստաթղթեր, աշխատասենյակներ և ընդունելությունների սրահներ:

Ցույցեր են անցկացվել նաև մայրաքաղաք Տրիպոլիում։ Ցուցարարները պահանջում են լուծարել իշխանության մարմինները, անցկացնել նախագահական և խորհրդարանական ընտրություններ, ինչպես նաև կարգավորել երկրում էլեկտրաէներգիայի հետ կապված ճգնաժամը:

Լիբիայի մի շարք խոշոր քաղաքներում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են հուլիսի 1-ից: Լիբիայի Ազգային միասնության կառավարության ղեկավար Աբդելհամիդ Բեյբան համերաշխություն է հայտնել ցուցարարներին։ Նրա կարծիքով՝ կառավարությունը պետք է հրաժարական տա, երկրում պետք է ընտրություններ անցկացվեն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով