2022-07-04-384b4c6d-264c-4cb1-a37e-1bd5a8e87bf7.jpeg

Նախատեսվում մինչև 15 տարվա վաղեմության ՄԻԵԴ-ի վճիռներով բացահայտված խախտումներով դատավորի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթներ

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց նախագիծ, որով հնարավորություն է նախատեսվում մինչև 15 տարվա վաղեմություն ունեցող ՄԻԵԴ-ի վճիռներով բացահայտված խախտումներով դատավորի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթներ:

«ՄԻԵԴ-ի ակտերով բացահայտված խախտումների հիմքով՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու համար սահմանվել է բարձր նշաձող: Մասնավորապես, այս դեպքում լիազորությունների դադարեցում հնարավոր է լինելու կիրառել, եթե հիմնավորվի, որ դա ակնհայտորեն պայմանավորված է դատական իշխանության անկախության և անաչառության ապահովման, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության և իրավունքի գերակայության ապահովման հանրային շահերով»,- ասաց Մինասյանը:

Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն