2022-07-04-04881b0b-4564-4b0d-ad07-2191c1e757fc.jpg

Ֆինլանդիան և Շվեդիան մեկ փուլով ավարտում են ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունները |armenpress.am|

armenpress.am: Ֆինլանդիան և Շվեդիան հուլիսի 4-ին սկսել և ավարտել են ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունները: Հուլիսի 5-ին կստորագրվի միանալու մասին արձանագրությունը:

Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով դաշինքի տարածած հայտարարությանը։

«Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ բանակցություններն ավարտեցին հուլիսի 4-ին՝ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։ Երկու երկրներն էլ պաշտոնապես հաստատել են ՆԱՏՕ-ին անդամակցությամբ ամրագրված քաղաքական, իրավական և ռազմական պարտավորությունները կատարելու իրենց ցանկությունն ու կարողությունը։ Բանակցությունների ավարտից հետո դաշնակիցները հուլիսի 5-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում պետք է ստորագրեն Ֆինլանդիայի և Շվեդիայի դաշինք մտնելու մասին արձանագրությունները»,-ասված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն