Ռուսաստանը հայտարարել է Սև և Ազովի ծովերում նավերի համար երկու մարդասիրական միջանցք ստեղծելու մասին |armtimes.com|

armtimes.com: Ռուսաստանը երկու մարդասիրական միջանցք է ստեղծել Սև և Ազովի ծովերում նավերի տեղաշարժի համար, ինչպես նաև Մարիուպոլի նավահանգիստն ամբողջությամբ մաքրվել է ականներից: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հուլիսի 5-ին Մոսկվայում կայացած կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Մի շարք միջոցառումներ են ձեռնարկվում Սև և Ազովի ծովերում նավարկության անվտանգությունն ապահովելու համար, մենք ստեղծել ենք երկու մարդասիրական միջանցք քաղաքացիական նավերի տեղաշարժի համար: Մարիուպոլի նավահանգստի ջրերում ականների վտանգը եղել է, որը ամբողջությամբ վերացվել է»,- ասել է Շոյգուն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն