Պետք է աշխատենք Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ, որ պայմանավորվածությունները հնարավորինս շուտ իրագործենք․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը, որի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնել օդային տրանսպորտով։

«Հիմա շատ կարևոր է, որպեսզի մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն, որովհետև քաղաքական պայմանավորվածությունը՝ պայմանավորվածություն, բայց այդ աշխատանքից է կախված դրանց իրագործումը և իմ հանձնարարությունն է, որպեսզի կոորդինացված աշխատենք, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները»,-ասաց Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն