ԵՄ-ն պետք է պատրաստ լինի ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը․ Ֆոն դեր Լայեն |azatutyun.am|

azatutyun.am: ԵՄ-ն պետք է արտակարգ իրավիճակների պլաններ մշակի՝ պատրաստվելու ուկրաինական պատերազմի ֆոնին ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

ԵՄ-ն արդեն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ, ներառյալ էներգակիրների որոշ մատակարարումներ: Այնուամենայնիվ, ԵՄ գործադիր մարմնի ղեկավարն ասել է, որ դաշինքը պետք է պատրաստվի Մոսկվայի կողմից ցնցումների:

«Մենք նաև պետք է պատրաստվենք գազի մատակարարումների հետագա ընդհատումներին և նույնիսկ ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը», – ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում:

Նրա խոսքով՝ ԵՄ անդամ մոտ տասը երկրներ արդեն տուժել են գազի մատակարարումների կրճատումից կամ ամբողջական դադարեցումից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով