tert.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում առանձնապես առաջընթաց չկա, գրում է minval.az-ը։
«Չեմ կարող ասել, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում որոշակի առաջընթաց կա։ Այդուհանդերձ, կան որոշակի մեսիջներ, կան քննարկումներ»,- ասել է ադրբեջանցի նախարարը:
Նրա խոսքով՝ Հայաստանում այս հարցում տարբեր կարծիքներ կան: Ըստ Բայրամովի՝ հայ հասարակության մեջ «ռևանշիստական» (չակերտները-խմբ.) կոչեր կան, կան նաև սրանից տարբերվող կարծիքներ։