Մոսկվայի պատգամավոր Ալեքսեյ Գորինովը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման` «ռազմական կեղծիքի» համար |factor.am|

factor.am: Մոսկվայի Մեշչանսկի դատարանը 7 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտել քաղաքային պատգամավոր Ալեքսեյ Գորինովին՝ ռուսական բանակի մասին «ֆեյքեր» տարածելու գործով։ Այս պատժաչափը դատախազությունը պահանջել է՝ պատգամավորների խորհրդի նիստում նրա ելույթի համար, որում Գորինովը, մասնավորապես, «պատերազմ» է անվանել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Գորինովը դիտավորյալ հանցագործություն է կատարել և տեղյակ է եղել հասարակական վտանգի մասին, ինչը քաղաքացիների մոտ տագնապ և անհանգստության զգացում է առաջացրել»,- ասվում է դատարանի որոշման մեջ։

Դատավճռի հրապարակման ժամանակ պատգամավորը պահել է «Ձեզ դեռ պե՞տք է այս պատերազմը» մակագրությամբ պաստառ։ Կարգադրիչներից մեկը փորձել է թույլ չտալ նրան լուսանկարել, սակայն անարդյունք։

60-ամյա Գորինովին մեղադրանք է առաջադրվել ծանրացուցիչ հանգամանքներով «ֆեյքերի» տարածման հոդվածով, ըստ քննիչների՝ հանցագործությունը կատարվել է նախնական համաձայնությամբ, օգտագործելով պաշտոնեական դիրքը՝ ատելության կամ թշնամանքի դրդապատճառով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն